News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիրջինիայի նահանգի Ֆորտ Լի քաղաքում  գտնվող ԱՄՆ-ի ցամաքային ուժերի բազայում զինծառայողների եւ նրանց ազգականների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ կաջակցեր իր դուստրերի` ամերիկյան զինված ուժերում ծառայություն անցնելու ցանկությանը, հայտնում է  Reuters-ը:

«Ես կասեի. «Գործեք»: Անկասկած, ես կխաբեի` ասելով, թե չէի նյարդայնանա նրանց գտնվելու հնարավոր վայրերի առումով: Երեխաները երեխաներ են եւ եթե նման հնարավորություն լիներ, ես ամբողջ կյանքում նրանց պիժամաներում կթողնեի», — ասել է նա:

Օբաման նաեւ կարծիք է հայտնել, թե ավելի շատ ամերիկացիներ պետք է ընդունվեն զինվորական ծառայության` ընդգծելով, որ դա վերաբերում է  «եկամտի բարձր մակարդակով մարդկանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ