News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պրիմիտիվ գողություն ասելով նկատի ուներ, որ կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձեւով չեն իրագործվում եւ առաջացնում են որոշակի բողոքներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Գողությունը գողանալ բառը չէ։ Այն երեւույթը, որը կառավարության անդամները՝ ներքեւից մինչեւ վերեւ պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա վարչապետը համարեց որպես գողություն։ Ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում տանում են, չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»,- ասաց Գալուստ Սահակյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ եթե ինչ-որ մեկը գիտի, ովքեր են գողերը, համապատասխան մարմիններին պետք է տեղեկացնի։

«Կառավարության գողությունների համար պիտի գրի նա, ով տեսել է այդ գողությունները»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ պետական ապարատում «պրիմիտիվ գողությանը» պետք է վերջ դնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ