News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտնել է, որ 2015 թվականին  աշխարհում  17 տոկոսով աճել է դեբոշների թիվը, հայտնում է Lenta-ն: 

IATA-ի տեղեկությունների համաձայն, 2015 թվականին ամբողջ աշխարհում ինքնաթիռներում տեղի է ունեցել խուլիգանների մասնակցությամբ ավելի քան  10,8 հազար միջադեպ:  2014 թվականին նմանատիպ ցուցանիշն ավելի քան 9,3 հազար դեպք է կազմել:

Պատահարների ճնշող մեծամասնությունը կապված է խոսքային վիրավորանքների հետ, բորտուղեկցորդների օրինական պահանջները կատարելուց հրաժարման եւ հակասոցիալական պահվածքի այլ փաստերի: Դեպքերի մոտ   11 տոկոսը վերաբերել է ուղեւորների կամ ուղեկցորդների դեմ ֆիզիկական բռնությանը, ինչպես նաեւ ինքնաթիռին վնաս հասցնելուն: 

Ընդ որում, ալկոհոլը կամ թմրանյութը դեպքերի ընդամենը  23 տոկոսում են դեբոշի պատճառ դարձել: Այսպիսով` խուլիգանների մեծ մասը սթափ է եղել: 

Սեպտեմբերի  կեսին ռուսաստանյան «Պոբեդա» ավիաընկերությունը հայտնել է կռվարար ուղեւորների սեւ ցուցակներ ստեղծելու պլանների մասին, երբ մոսկովյան Վնուկովոյի օդանավակայանում ծեծել են նրա աշխատակցին:   

Օգոստոսին բրիտանական էժան թռիչքներ իրականացնող Jet2.com-ն իր չվերթներում ալկոհոլի վաճառքի սահմանափակումներ է մտցրել հարբած խուլիգանների դեմ պայքարի նպատակով: Բացի այդ, հուլիսին Միացյալ Թագավորության մի շարք այլ ավիաընկերություններում  եւ օդանավակայաններում հախուռն ուղեւորներին սպառնացել են պատժի խստացմամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ