News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Որեւէ նորմալ մարդ չի ասում ատկատների մասին, խոսում են նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Այսօր մեր խորհրդարանում բոլորը խոսում են ատկատների, կաշառակերության մասին, բայց ես նայում էի՝ դրանք բոլորը մեր հետ միասին եղել են իշխանության մեջ։ Եվ այսօր խոսում են ատկատների մասին։ Որեւէ նորմալ մարդ չի ասում դրա մասին, խոսում են նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ։ Բայց ես ո՞նց չեմ տեսել. էդքան բաները, որ սրանք խոսում են ատկատներից, մյուս բաներից, որտեղից են խոսում»,- ասաց Գալուստ Սահակյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ ատկատների մասին տեղեկություն ունենալու դեպքում պետք է բողոք ներկայացնել համապատասխան մարմիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ