News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Բելառուսը  հանդես են գալիս ԱՊՀ-ի շրջանակում միասնական միջպետական «Շինարարություն» տեխնիկական կոմիտեի ստեղծման օգտին, ասված է ՌԴ-ի Շինարարության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ՌԴ-ի Շինարարության նախարարության եւ Բելառուսի Ճարտարապետության եւ շինարարության նախարարության ներկայացուցիչների հանդիպման արդյունքում երկկողմ արձանագրություն է ստորագրվել միջպետական տեխնիկական կոմիտեի ձեւավորման առումով միասնական դիրքորոշման վերաբերյալ, ասված է մամուլի հաղորդագրությունում: 

«Մենք միասնական դիրքորոշում ենք ձեւավորել ԱՊՀ-ի շրջանակում միասնական տեխնիկական կոմիտեի` «Շինարարություն» ՄՏԿ-ի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ` միաժամանակ  նախկինում ստեղծված  «Շինարարական նյութեր եւ արտադրանքներ» ՄՏԿ-ն վերափոխելով «Շինարարական նյութեր եւ արտադրանքներ» ենթակոմիտեի, — մեջբերված են ՌԴ Շինարարության փոխնախարար Համիտ Մավլիյարովի խոսքերը: 

Կողմերը նաեւ պայմանավորվել են ԱՊՀ-ի Ստանդարտավորման, չափագրման եւ արտոնագրման միջպետական կոմիտեին «Շինարարություն» միացյալ տեխկոմիտեի հիմնադրման վերաբերյալ փաստաթղթերի համատեղ տրամադրման մասին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ