News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սան Դիեգոյի արվարձան հանդիսացող ամերիկյան Էլ Կահոնայի (Կալիֆորնիայի նահանգ) ոստիկանական վարչությունը խոստովանել է, որ իր աշխատակիցները, որոնք երեքշաբթի սեւամորթի են գնդակահարել, էլեկտրոնային ծխախոտն իրենց ուղղված ատրճանակի տեղ են դրել, հայտնում է ABC հեռուստաընկերությունը:

Ալֆրեդ Օլանգոն, որը 38 տարեկան էր, հիվանդանոցում մահացել է օրենքի պահապանի կողմից հրազենային վնասվածք ստանալուց մի քանի ժամ անց: Նրա սպանությունից հետո քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց տասնյակ մարդիկ են մասնակցել:   

Տեղի ոստիկանության հայտարարության մեջ միջադեպի վերաբերյալ, որի զոհ է դարձել Օլանգոն, ասված է, որ օրենքի պահապանները կանչով եկել են փոքրիկ ռեստորանի մոտ, որովհետեւ սեւամորթ տղամարդն իրեն ոչ համարժեք է պահել, դուրս է եկել երթեւեկության հատված` խանգարելով մեքենաների շարժմանը:  Նա հրաժարվել է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, իսկ երբ վերջիններս փորձել են ձերբակալել նրան, անսպասելիորեն գրպանից հանել է ինչ-որ առարկա եւ այն ատրճանակի նման ուղղել իշխանության ներկայացուցիչների կողմը: Ոստիկանության աշխատակիցներից մեկն անմիջապես կրակ է բացել, իսկ մյուսն էլեկտրաշոկի սարքն է օգտագործել:   

NBC հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ականատեսների խոսքով, Օլանգոն իր մոտ զենք չի ունեցել եւ ոչ մի կերպ չի սադրել օրենքի պահապաններին: Այն պահին, երբ սկսել են կրակել նրա ուղղությամբ, նա իբր կանգնած է եղել բարձրացված ձեռքերով: Օրենքի պահապանների հայտարարության մեջ նշվում է, որ երկու աշխաըտակից, որոնք եկել էին դեպքի վայր, գործող պրակտիկայի համաձայն, կհեռացվեն աշխատանքից մինչեւ միջադեպի մանրամասների պարզումը: Իշխանությունները հավաստիացրել են, որ մանրամասն հետաքննություն կանցկացնեն: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ