News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովը (Consumer Product Safety Commission) երկրի բնակիչներին զգուշացրել է   Samsung լվացքի մեքենաների օգտագործման վտանգավորության մասին:

Զգուշացումը տարածվել է այն հաղորդագրությունների հետ կապված, թե մեքենաները պայթում են աշխատանքի ընթացքում, հայտնում է   CNN Money կայքը:

Խոսքն ուղղահայաց բեռնմամբ մեքենաների մասին է, որոնք թողարկվել են   2011-ի մարտից մինչեւ 2016 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, միաժամանակ նմուշի անվանումը չի նշվում: 

Մոտ մեկ ամիս առաջ սպառողները խմբային հայտ են ներկայացրել ընկերությանը:  Նյութերում ներկայացված են տեղի ունեցածի վերաբերյալ բողոքները:   Այսպես` Թեքսասի բնակչուհիներից մեկի խոսքով, պայթյունը  «այնքան ուժեղ էր, որ վնասել է ավտոտնակի ներսը»: Դալլասից մի կին տեղի ունեցածն այսպես է ներկայացրել.  «ասես ռումբ պայթեր»:

Samsung-ից հայտնել են, որ ընկերությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ