News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին սեպտեմբերի 29-ին խաղաղության համաձայնագիր է կնքել «Հեզբ է Իսլամ»-ի (Աֆղանստանի իսլամական կուսակցություն) հետ, որը ղեկավարում է մոջահեդների կառավարության նախկին վարչապետ Ղուլբեդդին Հեքմաթիյարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցյալ շաբաթ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ ազգային անվտանգության խորհրդական Մուհամմեդ Հանիֆ Աթմարը, խաղաղության համաձայնագիր էին ստորագրել:

AP գործակալության տեղեկություններով՝ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Քաբուլում նախագահական նստավայրում: Հեքմաթիյարն անձամբ ներկա չի եղել արարողությանը եւ ստորագրել է տեսակապով: Իրադարձությունը հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ:

Նշենք, որ Աֆղանստանի Իսլամական կուսակցությունը քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է 1976-ին եւ ներկայացնում է փուշտուների շահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ