News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բասրա քաղաքում Սադամ Հուսեյնի նախկին ապարանքը թանգարանի են վերածել, գրում է Luxury Listings-ը:

Թանգարանում ներկայացված են հնագիտական իրեր, այդ թվում՝ մ.թ.ա. 400-րդ թվականի դրամներ, կավե սպասք: Թանգարանի տնօրենի խոսքով՝ պալատն ընտրվել է որպես ցուցադրության վայր, որպեսզի բռնապետության մթնոլորտը փոխարինվի մարդասիրական արժեքներով:

Ֆինանսական դժվարությունների պատճառով թանգարանում աշխատում է միայն մեկ սրահ:

Իրաքի նախկին նախագահն այդ պալատում էր ապրում, մինչեւ 2003-ին իշխանազուրկ դառնալը: Դրանից հետո այնտեղ տեղակայվել էր բրիտանական բանակի ճաշարանը:

Իրաքի նախագահը պաշտոնավարել է մինչեւ 2003 թվականը, երբ Իրաք մտավ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան՝ Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի աջակցությամբ: 2006-ի նոյեմբերին Սադամ Հուսեյնին մահվան դատապարտեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ