News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Յանդեքս» տաքսի ծառայության հակամրցակցային գործունեությունը հայտնվել է Հայաստանի մրցակցային մարմնի վարույթում։ Այս մասին ասել է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը Մոսկվայում մեկնարկած ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների խորհրդի նիստին, որի նախագահող երկիրն այս տարի Հայաստանն է։

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը  գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մրցակցային մարմնի վարույթում գտնվող և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի քանի գործեր: Մասնավորապես,  այս պահին Հանձնաժողովը ուսումնասիրում է էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն կազմակերպող ընկերությունների գործը: Խոսքը վերաբերում է վերջերս հայկական շուկա մուտք գործած «Յանդեքս» տաքսի ծառայությանը: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել ընկերության վարքագիծը, քանի որ շուկա մուտք գործելու օրվանից վերջինիս գործունեության մեջ նկատվել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դրսևորումներ:

Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ «Յանդեքսի» մեկնարկային պայմաններն ի սկբանե եղել են ընկերության համար խիստ շահավետ: Ի տարբերություն նույն ծառայությունը մատուցող անհատների կամ ընկերությունների, «Յանդեքսը»  չի վճարում մյուսների համար պարտադիր համարվող  լիցենզավորման տուրքը, վարորդների եկամտային հարկը և արտոնագրային վճարը, որն արդեն իսկ առավել մրցակցային պայմաններ է ապահովում վերջինիս համար: Հանձնաժողովը, ընկերության վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել է մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են, որ ընկերությունը դաշտում գործում է անարդար մրցակցային կանոններով: Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես: Խոսքը վերաբերում Է «GG  տաքսի» և «Մոբի տաքսի» ընկերություններին: Ավարտին կհրապարակվի իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ