News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը զարգանում է շատ ավելի դանդաղ, քան մյուս զարգացող երկրները, եւ նրա զարգացումը առայժմ չի նկատվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում՝ երրորդ սերնդի բարեփոխումեր, ներդրումային միջավայր և զարգացման նախադրյալներ» թեմայով քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ակադեմիկոս, ռուս խոշոր գիտնական Աբել Աղանբեկյանը:

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացումը շատ բազմազան է, օրինակ ինֆորմատիզացիայի ծրագրի ընդունումը համապատասխանում էր իր ներկայացրած առաջարկին. «Իհարկե, շատ բան է արվում իմ նախանշած ուղղություններով, բայց տնտեսական զարգացման տեմպերը շատ չափավոր են: Հայաստանը զարգանում է մոտավորապես համաշխարհային զարգացման մակարդակով, այսինքն շատ ավելի դանդաղ, քան մյուս զարգացող երկրները, եւ նրա զարգացումը առայժմ չի նկատվում»:

Հարցին, թե ինչ է պետք անել Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար, Աղանբեկյանը պատասխանեց. «Պետք է ծրագիր, ռազմավարություն հիմա Հայաստանում շատ հարմար պահ է, նոր Կառավարություն է` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, իմ լավ ծանոթի, ես նրա հետ բազմաթիվ անգամ հանդիպել եմ, երբ զբաղվում էի Հայաստանի տնտեսությամբ: Պետք է ասեմ, որ կարելի է մեծ հույսեր կապել նրա հետ»:

Նա չկարեւորեց, ՀՀ նոր վարչապետը կլսի իր խորհուրդները թե ոչ. «Դա այդքան էլ կարեւոր չէ` կլսի նա ինձ, ձեզ, կամ էլի ինչ-որ մեկի: Նա ինքնուրույն մարդ է եւ կարեւորն այն է, որ գործ լինի, ոչ թե թե՝ ում կլսի:

Նշենք, որ քննարկմանը Աղանբեկյանը ներկայացրեց 120 էջանոց իր աշխատություն՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ