News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհնար է որեւէ բան արդյունավետ արտադրել, եթե այն չես արտահանելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում՝ երրորդ սերնդի բարեփոխումեր, ներդրումային միջավայր և զարգացման նախադրյալներ» թեմայով քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ակադեմիկոս, ռուս խոշոր գիտնական Աբել Աղանբեկյանը:

Անդրադառնալով փաստին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն փորձում է զարգացնել հարաբերությունները նաեւ ԵՄ-ի հետ, հնարավո՞ր է երկու ձիու վրա նստել, եւ որքանով է արդյունավետ ԵՏՄ-ին անդամակցությունը, ակադեմիկոսն արձագանքեց. «Մենք երկու ձիու վրա չենք նստած, դուք մոռացաք Չինաստանը, որի հետ եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը արտաքին առեւտրաշրջանառության խոշոր բաժին ունի, Հայաստանի դեպքում մի քիչ ավելի փոքր, քան եվրոպական երկրների հետ:

Պետք է բոլորի հետ ունենալ լավ, լայն առեւտրատնտեսական հարաբերություններ, հնարավոր չէ էֆեկտիվ լինել մեկուսացված վիճակում»:

Աղանբեկյանը արդյունավետ համարեց Հայաստանի համագործակցությունը ԵՏՄ- շրջանակներում. «Շատ արդյունավետ է, Եվ Ռուսաստանն է այդ համագործակցությունից մեծ արդյունք ստանում, եւ Հայաստանը: Հասկանում եք` Հայաստանը շատ նեղ, ներքին շուկա ունեցող երկիր է, փոքր էկոնոմիկայով: Հայաստանում անհնար է որեւէ բան արդյունավետ արտադրել, եթե այն չես արտահանելու: Իսկ Հայաստանի արտահանումը շատ փոքր է»:

Նշենք, որ քննարկմանը Աղանբեկյանը ներկայացրեց 120 էջանոց իր աշխատություն՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ