Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են այդ երկրում մարդկանց սպանությունների անհապաղ դադարեցմանը: Այս մասին հինգշաբթի Բրյուսելում մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրավիճակն իսկապես անչափ դրամատիկական է: Բոլորը կենտրոնացած են սպանդի անհապաղ դադարեցման վրա: Մենք ջանում ենք երաշխավորել մարդկանց փրկությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքներն ընթանում են քաղաքական մակարդակում: