Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունն այս աշնանը Կիեւում զանգվածային բողոքի ակցիաներ է պատրաստում: Այս մասին հայտնում է «Ապոստրոֆ» կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հաղորդվում է, որ բողոքի հիմնական առիթը կլինի կոմունալ ծառայությունների բարձր սակագները: «Հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապում են Յուլյա Տիմոշենկոյի հետ, 300-500 վրան կգնեն զանգվածային ակցիաների ժամանակ օգտագործելու նպատակով: Դրանք պետք է պատրաստ լինեն մինչեւ հոկտեմբերի 1-ը»,- ասված է հայտարարության մեջ:
Պարբերականի տեղեկություններով՝ ցույցերը պլանավորվում են հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Բողոքի ակցիաների գլխավոր նպատակն է հասնել նախ արտահերթ խորհրդարանական, ապա՝ նախագահական ընտրությունների: