Maserati ապրանքանիշը Փարիզի ավտոսրահում ներկայացրել է մոդելային շարքի մի քանի թարմացում, հայտնում է Lenta-ն:
Հանրությանը ներկայացրել են Levante քրոսովերը, Maserati Ghibli սեդանները եւ թարմացրած Quattroporte-ն:
Մեքենաները կատարելագործվել են աերոդինամիկայի եւ ակուստիկայի առումով: Սրահներում բարելավվել է ձայնամեկուսացումը: Բացի այդ, մեքենաներն ունեն օդի որակի հաղորդիչ, որը կանխում է աղտոտված օդի ներթափանցումը մեքենայի սրահ:
Maserati մոդելային շարքի ֆլագմանը նոր Quattroporte-ն է, որը շուկա է դուրս գալիս թարմացված արտաքինով: