News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փարիզում Սաուդյան Արաբիայի արքայադուստրը ստիպել է նկարիչին 4 ժամվա ընթացքում մի քանի անգամ համբուրել իր ոտքերը, հայտնում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆոշ փողոցում: Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը, ում անունը չի հաղորդվում, դեկորացիաների հետ կապված իր աշխատանքի համար լուսանկարել էր բնակարանը, որտեղ գտնվում էր արքայադուստրը: Տեսնելով դա՝ նախկին թագավոր Խալիդ իբն Աբդուլ Ազիզ Աս Սաուդայի դուստր Ֆեյսալը կարծել էր, թե ֆրանսիացին պատրաստվում է կադրերը վաճառել մամուլին, եւ հրամայել էր կապել նրան, խլել աշխատանքային գործիքները, որից հետո ստիպել էր համբուրել իր ոտքերը:

«Մենք պետք է սպանեինք այդ շանը»,- մեջբերում է պարբերականը արքայադստեր խոսքը:

Նկարիչը ոստիկանություն է դիմել՝ իր վրա հարձակման մեղադրանքով եւ 20 հազար եվրո փոխհատուցում է պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ