News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում ապրող 28 ընտանիքները, որոնք գաղթել են  Ադրբեջանից, պահանջում են իրենց ապահովել նոր բնակարաններով: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Ստելլա Դադամյանը նշեց, որ հանրակացարանում չկան կենցաղային տարրական պայմաններ եւ այլեւս չեն կարողանում գոյատեւել այդ պայմաններում:

«2003թ. ինչ-որ մեկն հանրակացարանի շենքը ժողովրդի հետ միասին առել ա,  մինչեւ հիմա մենք  ապրում ենք այդ շենքում` առանց որեւէ կոմունալ հարմարությունների: Այդ շենքը նախկինում ուսումնարան է եղել, ապրում  ենք այդ դասարաններում, որոնք միմյանցից բաժանված են ապակիով: Ձմռանը պայմանները սարսափելի են, տանիքից կաթում է, վառելիք չունենք, մի կերպ անցկացնում ենք ձմեռը: Իրենք պետք է գան ապրեն մեր պայմաններում, որ նոր հասկանան, թե ոնց ա մեր դրությունը: Ինչ խոսում ենք, մյուս սենյակում լսվում ա, այդ պայմաններում արդեն 28 տարի գոյատեւում ենք: Ինչքան կարող ենք այդպես ապրել, գոնե մի հարց լուծեն»,-ասաց նա:

Տիկին Ստելլան նշեց, որ բնակիչները հույս ունեն, որ նոր վարչապետը ուշադրություն կդարձնի եւ լուծում կտա իրենց բնակարանային խնդրին.«Բոլոր վարչապետներին դիմել ենք, ոչ մի քայլ չեն ձեռնարկվել: Հիմա մեր հույսը դրել ենք Կարեն Կարապետյանի վրա, եկել ենք իրեն դիմելու, որ մեր խնդիրը լուծեն: Մենք իրենց համար կարծես գոյություն չունենք, սպասում են, որ մահանանք, պրծնեն մեզանից»:

Տպել
Ամենաշատ