News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնորհակալություն է հայտնել 20 տարի շարունակ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:

Ռիտա Պալյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ ինքը հպարտ է իր ծագումով ու արմատներով: Տիկին Պալյանն ուրախությամբ փաստել է, որ 42 տարի գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ առողջության պահպանման հարցում կարողանում է օգնել հայ մայրերին:

Տպել
Ամենաշատ