News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հերքումը դատավճռից շուտ հնչեց», գրում է գերմանական թերթի տեսաբան Անդրե Բալլենը այն կապակցությամբ, որ ՌԴ ՊՆ-ն դեռ մինչեւ Դոնբասի երկնքում «Բոյինգ 777»-ի կործանման մասին վերջնական զեկույցի հրապարակումը բոլոր հնարավոր մեղադրանքները կեղծիք է անվանել:

Ըստ հեղինակի դա բացատրվում է նրանով, որ զեկույցի արդյունքները ծայրաստիճան անախորժ են Մոսկվայի համար, չէ՞ որ զենիթային հրթիռների համար շարժական «Բուկ» սարքը, ինչպես հոլանդացի դատախազ Ֆրեդ Վեստերբեկեն է ասել, Ռուսաստանից է բերվել անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածք ու հետագայում էլ հետ տարվել:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վալերի Սոլովեյը այդ զեկույցը անվանել է «աղետալի իմիջի ու բարոյականության համար», բայց նաեւ հեգնանքով նշել, որ «քարոզչությունը ռուսաստանյան հասարակությանը կխնայի» օդանավի ոչնչացման համար մեղավորների մասին հետաքննության արդյունքներից:

Ըստ հոդվածագրի Ռուսաստանը շահարկում է զեկույցի երկու թույլ տեղերը ՝ այն, որ առայսօր չեն գաղտնազերծվել ամերիկյան արբանյակային լուսանկարները եւ  մի շարք ուկրաինական փաստաթղթեր, որոնք իբրեւ ապացուցում են, որ օդանավը ռուսական «Բուկով» է ոչնչացվել:

Ըստ հոդվածագրի Ռուսաստանի հիմնական սխալն այն է որ այս երկու տարիներին չափից հակասական տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի մեղավորության մասին, եզրակացնում է Բալենը: Օրինակ առաջինն է հրապարակել արբանյակային լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ օդանավը իբրեւ ուկրաինական ռազմական օդանավով է գնդակոծվել: Այն ժամանակ Կրեմլն ասում էր, որ ինչ- որ իսպանացի ավիադիսպետչերի է գտել, որը վերահսկում էր իրավիճակը երկնքում: Բայց հիմա այդ դիսպետչերի ու լուսանկարների մասին չեն էլ խոսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ