Սիեթլի ոստիկանությունը պատմել է տեղի բնակչի մասին, որին բռնել են կոկաինով լի ճամպրուկով:
Ըստ Meduza-ի՝ քաղաքի խաչմերուկներից մեկում երթեւեկությունը կարգավորող ոստիկանին մի տղամարդ է մոտեցել եւ ճամպրուկ փոխանցել: Նա պատմել է, որ շան հետ զբոսնելիս իր մոտ մի տղամարդ է կանգնել, խաղացել շան հետ եւ գնացել՝ մոռանալով ճամպրուկը:
Տիրոջ անձը պարզելու համար ոստիկանը բացել է ճամպրուկը, որը, պարզվել է, լի է կոկաինի փաթեթներով: Դրանում նաեւ 19-ամյա տղամարդու փաստաթղթեր են եղել, հեռախոս, կշեռք, մարիխուանա:
Ավելի ուշ 19-ամյա երիտասարդը մոտեցել է ոստիկաններին եւ հարցրել, արդյո՞ք ճամպրուկ չեն գտել: Նա պնդել է, որ դրանում «կարեւոր աշխատանքային փաստաթղթեր կան»: Երիտասարդին ձերբակալել են իրացման նպատակով թմրանյութ պահելու համար: