News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունգարիայի Կանաչների կուսակցությունն աշխատում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Քաղաքականությունը կարող է այլ լինել» (LMP) կուսակցության ներկայացուցիչ Պետեր Ունգարը:

Նրա խոսքով՝ Հունգարիայի խորհրդարանի բանաձեւի նախագծում Հայոց ցեղասպանության ճանաչման դրույթ կա: «Մենք դեռեւս հնարավորություն չենք ունեցել փաստաթուղթը խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեին ներկայացնելու համար: Մենք խորհրդարանում փոքրամասնություն ենք, եւ առայժմ հայտնի չէ, թե երբ կկարողանանք փաստաթուղթը ներկայացնել»,- նշել է Ունգարը

Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Հունգարիայի կառավարությունը Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ ունի, եւ շատ բարդ կլինի փաստաթուղթն անցկացնել: Սակայն, քաղաքական գործչի խոսքով, կուսակցությունը կպայքարի, որպեսզի բանաձեւի նախագիծը ներկայացվի կոմիտեում:

Նշենք, որ «Քաղաքականությունը կարող է այլ լինել» կուսակցությունը ազատական ուղղության կանաչների կուսակցություն է, որը հինգ պատգամավոր ունի Հունգարիայի 199 պատգամավոր ունեցող Ազգային ասամբլեայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ