News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Կրեմլը ցանկանում է, Անկարան «ավելի քան պատրաստ է» Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում խաղաղ կարգավորման եւ երկրի աղետյալ շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու գործում:  Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հայտնում է  DW-ն:

Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել հրադադարի եւ հակամարտության քաղաքական հանգուցալուծման հասնելու նպատակով: «Եթե Ռուսաստանը պատրաստ է համագործակցել մեզ հետ հրադադարի եւ մարդասիրական օգնության հարցերում, մենք առավել քան պատրաստ ենք», - ամփոփել է նա:

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ միտում կա, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը կառուցողական կլինի, հնարավոր են համատեղ գործողություններ: Նրա խոսքով, Մոսկվայում «մենք շատ իրատեսաբար ենք նայում նրան, ինչ անում է Անկարան, այստեղ ոչ մի պատրանք եւ կասկած լինել չի կարող»: «Բայց միաժամանակ վերականգնված է երկխոսությունը, վերականգնված է փոխգործակցությունը, որը կարծիքների փոխանակում է ենթադրում, տեղեկատվության փոխանակում, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր են համատեղ գործողություններ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ