News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մտադիր է մասնակցելու Իսրայելի նախկին  նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը, փոխանցում է BBC-ն:

Շիմոն Պերեսը մահացել է սեպտեմբերի 27-ի գիշերը 93 տարեկանում՝ չապաքինվելով կաթվածից, որը տարել էր երկու շաբաթ առաջ:

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Սպասվում է, որ հուղարկավորությանը մասնակցելու համար Իսրայել կժամանեն մեծ թվով համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն արդեն ժամանել է Երուսաղեմ եւ մասնակցել է հրաժեշտի արարողությանը:

Հուղարկավորությանը կմասնակցեն նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ