News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանը քննադատության է ենթարկել Լոզանի 1923 թվականի խաղաղության համաձայնագիրը, որով սահմանվել են Թուրքիայի ժամանակակից սահմանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Նրանք (Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հակառակորդները) մեզ ստիպեցին ստորագրել 1920 թվականի Սեւրի համաձայնագիրը եւ 1923 թվականին` Լոզանի համաձայնագիրը: Ինչ-որ մեկը փորձեց խաբել մեզ` այդ պայմանագիրը որպես հաղթանակ ներկայացնելով: Բայց բոլորին ամեն ինչ պարզ է: Լոզանում մենք Հունաստանին տվեցինք Էգեյան ծովի կղզիները, որոնցից արձակված ճիչը լսվում է մեր ափին  (դրանք թուրքական ափին շատ մոտ են տեղակայված): Այնտեղ մեր մզկիթները եւ մեր սրբավայրերն են: Մենք մինչ օրս պայքարում ենք առափնյա հատվածի համար: Այդ խնդիրներն ի հայտ են եկել նրանց պատճառով, ովքեր Լոզանում սեղանի մոտ են նստած եղել եւ չեն կարողացել պաշտպանել մեր իրավունքները», — հայտնել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում գյուղական վարչակազմերի ղեկավարների առաջ: 

Թուրքական ԶԼՄ-ներն այդ հայտարարությունը գնահատել են որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին քողարկված  քննադատություն, վերջինս իր հաղթանակն էր համարում Թուրքիայի համար անբարենպաստ Սեւրի համաձայնագրից հետո Լոզանի պայմանագրի ստորագրումը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ