News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի հյուսիսում գտնվող Արեգնադեմ գյուղում բացվել է թաղիքե հագուստի ու հուշանվերների փոքր արտադրություն: Ձեռնարկության աշխատակցուհիներից մեկը, գյուղի ավագ Աղունիկ Հազրյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ կոլեկտիվում դեռ 4 մարդ է աշխատում:

Նախագիծը սկսվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Թուրփանջյան» հիմնադրամի աջակցությամբ, որը աջակցում է գյուղական տեղանքներում աշխատատեղերի բացմանը: Հիմա քչերը գիտեն բրդից թաղիք տրորել: «Ես ճիշտ է հիշում էի, ինչպես էին իմ ծնողները տանը թաղիք պատրաստում: Եվ մտածեցի, որ մենք էլ կկարողանանք սովորել: Մեզ համար կարեւորն այն է, որ եւ՛ թելը, եւ՛ ներկերը տեղական լինեն»- բացատրեց Հազրյանը: Երեւանում նրան արդեն հաջողվել է մի փոքր արտադրամաս գտնել բրդյա թելերի ներկելու համար, հենց նրանց հետ էլ  մտադիր է աշխատել:

Կոշիկի համար ավելի պինդ թաղիք է տրորվում, իսկ շարֆերի, բարձերի ու խաղալիքների համար՝ ավելի փափուկ: Եթե ներկերը փնտրել է պետք, ապա բուրդ որքան ասես կա: Ամասիայի շրջանում, որտեղ գտնվում է այս գյուղը, շատերն են ոչխար պահում, իսկ բուրդը հանձնելու տեղ չկա՝ խորհրդային տեքստիլ արդյունաբերությունը, որը կերակրում էր հանրապետության հյուսիսը, փլվել է 25 տարի առաջ:

«Բուդը բավականացնում է, կարեւորը լավը գտնելն է: Հիմա մենք դրա հետ մի քիչ նեյլոն ենք խառնում, բայց երբ սկսենք մշտապես աշխատել գյուղացիների հետ, այդ ժամանակ միայն բուրդ կօգտագործենք: Մշակման համար մենք միայն եռման ջուր ու տնտեսական օճառ ենք օգտագործում: Նույնիսկ տրորելն ենք ձեռքով անում: Եվ բուրդն ամբողջովին մեր գյուղերից է լինելու: Մնում է, որ ներկերն էլ տեղական լինեն»- ասում է Հազրյանը:

Այդ դեպքում, մտածում է նա, հնարավոր կլինի հայտ ներկայացնել օրգանիկ ապրանքի հավաստագրի համար ու ապրանքը վաճառել Արեւմուտքում: «Երեւանում օտարերկրյա դիվանագետները արդեն մեր մասին գիտեն: Նորվեգիայի հյուպատոսին, օրինակ, շատ է դուր եկել: Մենք ուրախ ենք: Չէ՞ որ դա նշանակում է, որ իմ համագյուղացիները ինչ- որ զբաղվածություն կունենան»- հավելում է նա:

Առայժմ կոլեկտիվում միայն 4 մարդ է աշխատում, բայց Հազրյանը մտադիր է յուրացնել նաեւ բրդի լվանալն ու մանելը (գյուղացիները ուզում են նաեւ թելերն ինքնուրույն ստանալ): «Ապրանքանիշի համար անուն մենք արդեն մտածել ենք ՝ «Արփի»: Արտասահմանի համար ՝ Arpi Wool: Եւ մեր Արփի լճի անունով, որը մեզնից հեռու չէ, եւ իմ դստեր անունով: Նա է մեր տնօրենը լինելու»,- ժպտում է Հազրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ