News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 29–ի քաղաքական օրը մեկնարկեց Գալուստ Սահակյանի ինքնատիպ ստուգաբանական մեկնաբանություններով։ Այս անգամ Ազգային ժողովի նախագահը որոշել էր բացատրել «գողություն» բառի նշանակությունը՝ Կարեն Կարապետյանի հայտարարած՝ կառավարությունում առկա «պրիմիտիվ գողությունների» համատեքստում։ Պարզվեց՝ հանրությունը սխալ էր հասկացել, Կարեն Կարապետյանը գողություն ասելով գողություն նկատի չէր ունեցել։

Իսկ ատկատնե՞րը։ Գալուստ Սահակյանը այստեղ էլ ուշագրավ մեկնաբանություն ուներ։ Ատկատների մասին խոսում են ոչ թե նորմալ մարդիկ, այլ իրենց հետ իշխանության մեջ եղածները։

Գալուստ Սահակյանը ցանկացած պահի պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, նույնիսկ երբ այն մշակույթի ոլորտից է։ Ի՞նչ է կարծում ԱԺ նախագահը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող եւ մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նոր հաղորդման մասին, որտեղ ցածրորակ երաժշտություն է հնչում։ Գալուստ Սահակյանը նախ բացատրել է ռաբիս արվեստի ծագումնաբանությունը, ապա նշել, որ իր նախընտրած երգացանկում նաեւ այդպիսի երաժշտություն կա։

Ազգային ժողովն այսօր երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի եւ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծերը։ Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ արտահերթ նիստը փակված է, պատգամավորները թեթեւացած շունչ քաշեցին, Հեղինե Բիշարյանը նույնիսկ խաչակնքվեց։

Մինչ «ֆեյսբուքը» ակտիվ կիսվում էր Գալուստ Սահակյանի մտքի փայլատակումներով, հայտնվեց օրվա երկրորդ նյուզմեյքերը՝ այս անգամ գործադիրի մարմնից։ Առաջին անգամ կառավարության նիստին մասնակցելուց առաջ մշակույթ նախարար Արմեն Ամիրյանը որոշեց մի փոքր անկեղծանալ տեսախցիկների առջեւ եւ շատ արագ դարձավ ֆեյսբուքյան մեմերի հերոս։ Արմեն Ամիրյանը պատմեց նշանակումից հետո իր ապրումների մասին։

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը վերջ դրեց իր միլիոնատեր լինելու մասին խոսակցություններին՝ խոստովանելով, որ ինքը միլիոնատեր է։

Կառավարության նիստը մեկնարկեց նորեկներին շնորհավորելով։ Կարեն Կարապետյանն այս անգամ նկատողություններից զերծ մնաց, նիստի սկզբում հրապարակեց իր  հանձնարարությունները տարբեր գերատեսչություններին։

Օրվա ամենահաճելի լուրը օթերեւութաբանական ծառայությունից էր՝ եղանակը կտաքանա։ Հոկտեմբերին առաջին տասնօրյակում Հայաստանում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի՝ որոշ տեղերում հասնելով 30 աստիճանի։ Հոկտեմբերի 5-ին Երեւանում ջերմաստիճանը կհասնի 27 աստիճանի։

Սեպտեմբերի 30-ի գիշերը Երեւանում կդիտվի +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները արժևորվել են՝ դոլարի փոխարժեքը կազմել է 474, ռուբլունը՝ 7.51, եվրոյինը՝532, ֆունտինը՝  616 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ