Ոստիկանությունը Երեւանի հյուրանոցներից մեկում հայտնաբերել է Լեհաստանի կողմից հետախուզվող Կառլո Ռոդրիգեսին:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ Ռոդրիգեսին հայ իրավապահները հայտնաբերել են բերման են ենթարկել սեպտեմբերի 24-ին մայրաքաղաքի հյուրանոցներից մեկից: Լեհաստանի քաղաքացին միջազգային հետախուզման մեջ էր գտնվում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, կազմակերպված հանցավոր խմբի անդամ, խարդախություն հատկանիշներով:
Հայաստանի գլխավոր դատախազությունը քննարկում է նրան Լեհաստան հանձնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը: