News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը խճճված է համարում:

CNN-ին տված հարցազրույցում Էյրոն նշել է, որ չգիտի, թե իրենից ինչ է ներկայացնում Թրամփի քաղաքականությունը, քանի որ այն շատ խճճված է : «Լինելով Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ես մտադիր չեմ ամերիկացիներին ասել, թե ում օգտին քվեարկեն, բայց ԱՄՆ ապագա նախագահը կարևոր է ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ աշխարհի համար»- ասել է Էյրոն: Ընդ որում Էյրոն խոսելով Թրամփի մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի մասին, նշել է , որ նա մեծ աշխատանք է կատարել:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նկատել է, որ ինքը չի մոռանա Թրամփի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ