News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին անհրաժեշտ է համարում վերջ դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններին, եթե ինքը նորից Ֆրանսիայի նախագահ ընտրվի, հայտնել է Hurriyet–ը

«Եկել է ժամանակը, որ որեւէ մեկը Թուրքիային ասի, որ նրա տեղը Ասիայում է»- մեջբերում է թերթը Սարկոզիի հայտարարությունը: Ընդ որում նա շեշտել է, որ բոլոր ջանքերը կգործադրի ԵՄ կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումը փոխելու համար:

Սարկոզիի խոսքով իր ընտրվելու դեպքում ինքը Մեծ Բրիտանիա կմեկնի ու կներկայացնի ԵՄ-ին անդամակցության նոր պայմանագրի նախագիծ, որպեսզի Լոնդոնին համոզի վերանայել հանրաքվեի արդյունքը: «Դուք ուզում եք մնա՞լ: Եթե այո, լավ է, քանի որ ես չեմ կարող ընդունել այն, որ Եվրոպան կորցնում է երկրորդ հզորագույն տնտեսությունն այն դեպքում, երբ մենք բանակցում ենք Թուրքիայի հետ ԵՄ-ին նրա անդամակցության վերաբերյալ: Իսկ եթե պատասխանը «ոչ» է , այդ դեպքում դա իրոք «ոչ» է» - նշել է Սարկոզին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ