News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ներսիսյանն ու իր թիմակիցները քարոզարշավի լարվածությունը կանխատեսում էին հենց առաջին օրերից: Անկուսակցական թեկնածուի կարծիքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Գյումրիում կայանալիք ընտրությունները երկու առանձնահատկություն ունեն:

«Առաջին, քաղաքական ցիկլ է փակվում, երբ հին ցիկլի ներկայացուցիչները անհրաժեշտություն ունեն ամեն գնով վերարտադրվելու, նոր ցիկլի ներկայացուցիչներն էլ՝ ամեն գնով հաստատվելու: Երկրորդ, Գյումրիի ընտրությունները նախորդում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հետեւաբար այստեղ շատ ուժեր փորձելու են նախավարժանք իրականացնել մեծ առք ու վաճառքից առաջ: Կանխատեսելի էր, որ ձախ ու աջ պոպուլիզմի պակաս չենք ունենալու»,- ասում է Արմեն Ներսիսյանն ու վստահեցնում՝ իրենք այս ամենից զերծ են մնացել:

Նշենք, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը կապում են գործող քաղաքապետի անվան հետ: Կուսակցության հիմնադիրը Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանն է: Ասում են, որ իրականում այս կուսակցությունը հիմնել է գործող քաղաքապետը: Արմեն Ներսիսյանի խոսքով, իրենք քաջատեղյակ են, որ ասոցացվում են տարբեր ուժերի հետ:

«Այսօր չկա քաղաքական մի սուբյեկտ, որը չի ասոցացվում այս կամ այն քաղաքական ուժի հետ: Տարբեր ուժեր տարբեր թեւերի հետ են ասոցացվում»,- նշում է Արմեն Ներսիսյանը՝ ուղղակիորեն չհերքելով կապը Սամվել Բալասանյանի հետ:

Չնայած այս խոսակցություններին, քարոզարշավի ընթացքում «Գյումրեցու ոգի» կուսակցությունն առավել աչքի ընկավ այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին կուսակցության պատվիրած, զառերով պաստառի եւ քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան միջեւ կապ փնտրել: Տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, որ պաստառը, որը Գրիգորյանի որդու մահից անմիջապես հետո հանվեց, անմիջական կապ է ունեցել տեղի ունեցած ողբերգության հետ: Արմեն Ներսիսյանը հրաժարվում է մեկնաբանել խոսակցությունները՝ պարզաբանելով, թե կուսակցության նախագահն արդեն ամեն ինչ ասել է:

«Ես միտումնավոր ուղղորդում եմ տեսնում առանձին ուժերի, լրատվամիջոցների կողմից այս խնդիրը փորձելու տեղափոխել այլ տիրույթ: Բազմաթիվ անգամ մեր կողմից հայտարարվել է, որ Վարդեւան Գրիգորյանը այս ողբերգության համատեքստում չի դիտարկվում այլեւս քաղաքական մրցակից, ցանկացած մեկնաբանություն այս տրամաբանության մեջ չի տեղավորվում եւ մենք պահում ենք այդ բարոյական գիծը»,- ասում է Արմեն Ներսիսյանը:

Նշենք, որ Գյումրիում քաղաքապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ