News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գյումրիում կայանալիք ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, միակ կին թեկնածու Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանն իր ուժերին հավատում է, համոզված է՝ գյումրեցին իր ձայնը հենց իրեն ու Կոնգրեսին է տալու:

«Ես միայնակ չեմ, զորեղ թիմ ունեմ, ՀԱԿ-ն էլ իմ թիկունքում է: Գյումրիում ինձ հարգում են, ճանաչում են: Այնպես չէ, որ հեռուստահաղորդավարուհի եմ կամ հայտնի արտիստ, բայց ես «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիրն եմ: Թերթ, որը 12 տարի բոլորի հոգսը հոգացել է, բոլորի տները մտել է, շատ հաճախ հարցերի լուծումներ ենք տվել: Ես այն մարդն եմ, որն իրենց միջից է, դուխս տեղն է: Երբ որ ասում են՝ ելել ես էս գելերի դեմը, ի՞նչ ես անելու, ասում եմ՝ գելխեղդ եմ անելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Սյուզի Մեխակյանը:

Ըստ ՀԱԿ-ի թեկնածուի՝ քարոզարշավի ընթացքում «կեղտոտ քայլեր» իրենց կուսակցության նկատմամբ եղել են, սակայն իրենք դրանց ուշադրություն չեն դարձնում:

«Շան տեղ չենք դնում... ովքեր փորձեցին լարվածություն մտցնել, ոնց որ իրար միս կերան, թե չկերան, Աստված իրենց հետ, մենք ընտրել ենք կոռեկտ քարոզարշավ անցկացնելու տարբերակը»:

Ինչ վերաբերում է Գյումրիի խնդիրներին ու դրանց առաջնահերթ լուծում տալուն, Սյուզի Մեխակյանը նշում է, որ ինքը գյումրեցիներին էլ է խոստովանում, որ շատ բան անել չի կարող, բայց կարող է աշխատել. «Ասում եմ՝ թողեք աշխատենք: Որն էլ գալու է, ասելու է, թե մեծ արդյունաբերություն է դնելու, չկա նման բան»:

Նշենք, որ Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Դաշինքով են հանդես գալու իշխող ՀՀԿ-ն եւ Խոսրով Հարությունյանի կուսակցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ