News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել են իրավիճակը Սիրիայում: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է կայացել:

Երկու կողմերն էլ խորը մտահոգություն են հայտնել Սիրիայում ստեղծված իրադրությունով: Լավրովը նորից ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք հակակառավարական խմբավորումներ, որոնց Վաշինգթոնում անվանում են չափավոր, ոչ միայն հրաժարվել են պահպանել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները այլեւ միաձուլվել են «Ջաբհաթ ան Նուսրային», «Ալ Կաիդայի» այդ ստորաբաժանման հետ կողք- կողքի շարունակելով մարտական գործողությունները սիրիական բանակի դեմ:

Կողմերը քննարկել են նաեւ սեպտեմբերի 9-ին ձեռք բերված ռուս- ամերիկյան պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ