News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան դատապարտում է « հովանավորների դեմ արդարադատության մասին» օրենքը, որը առաջացնում է թագավորության իշխանությունների խորը մտահոգությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հարյուրավոր տարիներ միջազգային հարաբերությունների հիմքը հանդիսացող պետական ինքնիշխանության հիմքերի խաթարումը կարող է բացասական ազդեցություն թողնել բոլոր երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի վրա»,- հայտնել է Սաուդյան մամուլի գործակալությանը երկրի ԱԳՆ-ից աղբյուրը: Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հույս ունեն, որ «իմաստությունն ի վերջո կհաղթանակի, ու ԱՄՆ Կոնգրեսը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի նոր օրենսդրությունը շտկելու համար»:

Վերոնշյալ օրինագիծը թույլ է տալիս սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններրի զոհերի հարազատներին դատի տալ Սաուդյան Արաբիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ