News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Յամագուտի նահանգում ջրի տակ է անցնում մի տանկեր, որը 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ էր տեղափոխում, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ծովային անվտանգության ծառայությունը:

«Յովամարու» տանկերը, որը 50 մետր երկարություն ունի, ուժեղ թեքված է ու կարող է խորտակվել: Անձնակազմի չորս անդամները դուրս են եկել նավից ու հիմա անվտանգության մեջ են:

Նատրիումի հիդրօքսիդը ջրի մեջ հայտնվելով ուժեղ քիմիական ռեակցիա է առաջացնում՝ արտազատելով մեծ քանակության ջերմություն: Այն կարող է այրվածքներ առաջացնել ՝ իսկ աչքերի մեջ հայտնվելու դեպքում՝ կուրություն: Այդ քիմիկատը 5 տոկոսից բարձր խտությամբ գործածելը Ճապոնիայում օրենքով է կանոնակարգվում: Տանկերում գտնվող նատրիումի հիդրօքսիդի խտության աստիճանի մասին չեն հայտնում:

Ծովային անվտանգության ծառայությունը պարեկային նավ է ուղարկել դեպքի վայր:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ