News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ պատրաստ է երկրի թմրանյութեր վաճառողների ու գործածողների հետ այնպիսի հաշվեհամար տեսնել, ինչպիսին ժամանակին Ադոլֆ Հիտլերն էր կազմակերպել հրեաների նկատմամբ, հայտնում է BBC-ն:

Երկրի խոշորագույն Դավաո քաղաքում համաժողովի ժամանակ նախագահը հայտնել է, որ բավականությամբ կյանքից կզրկեր 3 մլն ֆիլիպինցի թմրամոլներին՝ հանուն «ապագա սերունդների առողջության»: «Եթե Գերմանիայում եղե՛լ է Հիտլեր, ապա Ֆիլիպիններում էլ կլինի....» ասել է նա՝ մատնացույց անելով ինքն իրեն:

Դուտերտեն նաեւ երեսպաշտ է անվանել ԵՄ ու ԱՄՆ քաղաքական գործիչներին, որոնք քննադատում են իրեն այս երեք ամիսներին առանց դատի ու դատաստանի ավելի քան 3000 մարդու սպանելու համար:

Դուտերտեն պնդում է, որ ոչ մեկին թմրաբիզնեսի հետ կապված կասկածյալների դեմ չի տրամադրել, սակայն շեշտում է, որ ֆիլիպինյան օրենսդրության մեջ չկա որեւէ բան, որը իրեն կխանգարեր սպառնալ հանցագործներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ