News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը մեղադրել է իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփին ամերիկյան օրենսդրությունը խախտելու մեջ, հայտնում է BBC–ն

Պատճառը Newsweek պարբերականի հետաքննությունն է այն մասին, որ բիզնեսմենի վերահսկած ընկերությունները իբրեւ գաղտնի բիզնես են վարել Կուբայում այն ժամանակաշրջանում, երբ դա արգելված էր ամերիկյան օրենսդրությամբ՝ Ֆիդել Կաստրոյի ռեժիմի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:

Քլինթոնի խոսքով Թրամփի գործողությունները ցույց են տալիս, որ նա իր գործնական ու անձնական շահերը ԱՄՆ օրենքներից վեր է դասում :

Թրամփի նախկին աշխատակիցներից մեկը պատմել է, որ 1998-ին ընկերությունը 68 հազար դոլար է ծախսել Կուբա ուղեւորության վրա՝ նպատակ ունենալով համագործակցության համար բազա հարթել, եթե Վաշինգթոնը թուլացնի կամ վերացնի պատժամիջոցները : Պարբերականի տվյալներով Թրամփը գիտեր ուղեւորության կազմակերպման մասին:

Թրամփի ընտրական շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ գումարը ծախսվել է, բայց Թրամփը հետո որոշել է ներդրումներ չանել Կուբայի տնտեսությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ