News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փրկարարների խումբը ջրից դուրս է բերել նորվեգացի լեգենդար ճանապարհորդ Ռոալդ Ամունդսենի «Մոդ» նավը, որը Կանադայի հյուսիսում խորտակվել է ավելի քան 80 տարի առաջ: Այս մասին հայտնում է CBС-ը:

Նավը կառուցվել է Ամունդսենի անձնական միջոցներով եւ ջուրն է իջեցվել 1917 թվականի հունիսին: Արկտիկայի հետազոտողն այդ նավով անցել է Հյուսիս-Արեւելյան անցումով եւ նավարկել Հյուսիս-Սիբիրական ծովով: Ավելի ուշ պարտքերի պատճառով վաճառված նավն օգտագործվել է բեռնափոխադրումների համար, իսկ 1930 թվականին խորտակվել է Կանադայի Նունավուտ տարածքի Վիկտորիա կղզու հարավային ափին գտնվող Քեմբրիջ-Բեյ գյուղի մոտ:

Ներվեգացի մասնագետների խումբը նավիրանը դրել է լաստանավի վրա եւ սկսել այն մաքրելու աշխատանքները: «Մոդ»-ի փրկության աշխատանքները սկսվել են 6 տարի առաջ, բայց աշխատանքները հնարավոր էր իրականացնել միայն ամառվա սեզոնին: Արշավախմբի անդամներից մեկը՝ Յան Վանգորդը հայտնել է, որ նավը լավ է պահպանվել՝ նավիրանի ձվաձեւ լինելու շնորհիվ, որը հաջողությամբ է դիմադրել արկտիկական սառույցների ճնշմանը:

Նավը Արկտիկայում եւս մեկ ձմեռում կանցկացնի, որից հետո պլանավորվում է այն Նորվեգիա տեղափոխել հաջորդ ամռանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ