News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունենում Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցում են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, հաղորդում է «Newsru-Իսրայելը»:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան սգո թափորը Կնեսեթի շենքից ուղեւորվել է դեպի Հերցլի լեռը: Ոստիկանությունը արգելափակել է բոլոր փողոցներում ու մայրուղիներում տեղաշարժը:

Անվտանգության եւ կարգուկանոնն ապահովելուն ներգրավվել է առնվազն 7 հազար ոստիկան, ինչպես նաեւ զինծառայողներ ՑԱԽԱԼ-ից, սահմանապահ ծառայության եւ բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Ընդհանուր առմամբ, 93-ամյա Շիմոն Պերեսի թաղմանը ժամանել են ավելի քան 80 երկրների նախագահներ, վարչապետներ, արքայական ընտանիքների անդամներ եւ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ