News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ամենավատ առողջապահությամբ երկրների թվում է: Ինչպես հայտնում է contact.azը, Bloomberg գործակալությունը հրապարակել է առողջապահության միջազգային վարկանիշային աղյուսակը, որն արտացոլում է ամբողջ աշխարհում այդ ոլորտի վիճակը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում առողջապահության ոլորտում կատարվող ծախսերը եւ կյանքի միջին տեւողությունը, ինչպես նաեւ ՀՆԱ-ում բնակչության մեկ շնչին ընկնող բաժինը, որը ծախսվում է առողջապահության համար:

Ադրբեջանը, Ռուսաստանը, Կոլումբիան, Բրազիլիան եւ Հորդանանը ընդգրկվել են առողջապահության ամենաոչարդյունավետ համակարգերով երկրների հնգյակի մեջ:

Առողջապահության ամենաարդյունավետ համակարգերով երկրներ են ճանաչվել Հոնկոնգն ու Սինգապուրը: Այնտեղ բժշկությանն է տրամադրվում ՀՆԱ մոտ 5 տոկոսը, իսկ կյանքի միջին տեւողությունը կազմում է մոտ 83 տարի (սա համաշխարհային ամենաբարձր ցուցանիշներից մեկն է): Վարկանիշային աղյուսակում նրանց հաջորդում են Իսպանիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ