News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է կրճատել նախկին նախագահների կեցությանը տրամադրվող ծախսերը, հայտնում է  France Info-ն:

Նրա տվյալների համաձայն, Օլանդը մտադիր է իրականացնել իր նախաձեռնությունը, որի մասին հայտնել է երկու տարի առաջ: Նախագիծը երկար ժամանակ փոշոտվում էր Ելիսեյան պալատի թղթապանակներում:  Այժմ որոշումը կնախապատրաստվի Պետական խորհրդի եւ Հաշվիչ պալատի կողմից:  Հաղորդվում է, որ նախագահական դեկրետը կընդունվի արդեն եկող շաբաթ: Այն հետադարձ ուժ չի ունենա, այսինքն առաջինը, ում վրա կազդի այդ գործողությունը, կդառնա Օլանդը: 

Գործող կանոնների համաձայն, Ֆրանսիայի նախկին նախագահը պետությունից տարեկան 65 հազար եվրոյի թոշակ է ստանում, պետական բնակարան` սպասարկմամբ, եւ պահակախումբ:  Նրան տրամադրվում է 7 քարտուղար եւ օգնական: Այդ ամենը պետությանը տարեկան 10,3 մլն եվրո է արժենում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ