News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Գ.-ն   ներկայացրած հաղորդմամբ հերքել է իր առնչությունը իրեն մեղսագրվող արարքին՝ հայտնելով, որ դեպքից հետո, իր հետ հանդիպել է նշված հանցավոր արարքը իրականում կատարած անձի՝ ՀՀ ոստիկանության ծառայող եղբայրը, ով իրեն խնդրել, համոզել է, որպեսզի դեպքի կատարումը վերցնի իր վրա՝ խոստանալով 3 օրվա ընթացքում ազատ արձակել տալ, սակայն ոստիկանության ծառայողի կողմից խոստումը չկատարելու պատճառով ինքը ապօրինի հայտնվել է կալանքի տակ:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացրած պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված…
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ…
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով․․․
Ամենաշատ