News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը դեմ է այսպես կոչված «պորտաբուծության հարկ» սահմանելուն: Փոխնախարար Օլեգ Ֆոմիչեւը հայտնել է, որ գերատեսչությունը բացասաբար է վերաբերվում այս մտահղացմանը, քանի որ բարդ է տարանջատել նրանց, ովքեր իրոք գործազուրկ են եւ նրանց, ովքեր ֆորմալ աշխատում են, բայց գումարներ չեն վճարում ապահովագրական հիմնադրամներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ պորտաբուծության հարկ սահմանելու հարցը քննարկվում է շատ «թույլ ընթացող» ռեժիմով: «Այն դեռ մեզ չի հասել, նույնիսկ միջգերատեսչական համաձայնեցման շրջանակում», հայտնել է նա:

Ավելի վաղ այս շաբաթ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը Ֆեդերացիայի խորհրդում հայտնել էր, որ ՌԴ Աշխատանքի նախարարությունը պատրաստում է օրինագիծ, որը պաշտոնապես չաշխատող քաղաքացիներին կպարտավորեցնի վճարել պոլիկլինիկաների ու հիվանդանոցների ծառայություններից օգտվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ