News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի հարցված բնակիչների 44,7 տոկոսը դժգոհ է հանրապետության երրորդ քաղաքի գործող քաղաքապետի աշխատանքից: Այս մասին է վկայում միջազգային սոցիոլոգիական Gallup International ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցչության անցկացրած հարցումը:

Հետազոտության ընթացքում կիրառվել է CATI հեռախոսային հարցման մեթոդը: Gallup International-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցումն անցկացվել է 600 մարդու շրջանում: Սխալի հավանականություն կազմում է +-4 տոկոս: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 23-28-ին Վանաձորում:

«Պատասխանողներին հետեւյալ հարցն էր տրվել՝ գո՞հ եք Վանաձորի ներկայիս քաղաքապետի աշխատանքից: Հարցվածների 11,3 տոկոսը դժվարացել է պատասխանել, 44,7 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ ոչ»: «Ավելի շուտ ոչ» է պատասխանել 19,8 տոկոսը, «ավելի շուտ այո»՝ 16,3 տոկոսը, «միանշանակ այո»՝ 17,8 տոկոսը: Հարցված քաղաքացիները հիմնականում նշել են, որ դժգոհ են գործող քաղաքապետի աշխատանքից»,- ընդգծել է Արամ Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Վանաձորի գործող քաղաքապետը իշխող Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Դարբինյանն է:

Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 373 քաղաքներում եւ գյուղերում՝ Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վանաձորի մարզերում, ինչպես նաեւ Արմավիրի մարզի երկու համայնքներում: Ավագանու ընտրություններ տեղի կունենան Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ