News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

USA Today ամերիկյան խոշոր պարբերականը իր 34-ամյա պատմության մեջ առաջին անգամ բացահայտ դեմ է արտահայտվել նախագահի թեկնածուին՝ իր ընթերցողներին կոչ անելով չքվեարկել Դոնալդ Թրամփի օգտին:

Politico-ն գրում է, որ ամերիկյան թերթը, որը երկրում ամենախոշոր տպաքանակն ունի, երբեք չի աջակցել որեւէ մեկի թեկնածությունը նախագահական ընտրություններին: Միայն մեկ անգամ ՝ 1991-ին է այն դեմ հանդես եկել Լուիզիանայի նահանգապետի թեկնածու Դեւիդ Դյուքին, որը «սպիտակ ռասսայի գերազանցության» կողմնակից էր:

Սակայն հոկտեմբերի 29-ին USA Today–ն իր խմբագրական հոդվածում գրել է, որ այս տարի խոսքը երկրի երկու հիմնական կուսակցությունների թեկնածուների միջեւ ընտրության մասին չէ: «Խմբագրական խորհուրդը միաձայն համաձայն է, որ Դոնալդ Թրամփը անպիտան է նախագահի պաշտոնի համար»:Այս հոդվածում, Թրամփին անվանում են «սուտասան, անազնիվ ու վատ պատրաստված մարդ»:

Politico-ն նշում է, որ USA Today–ն այսպիսով միացել է մյուս պարբերականներին՝ մասնավորապես Arizona Republic-ին Cincinnati Enquire–ին, որոնք բացահայտ աջակցել են Հիլարի Քլինթոնին՝ դրանով իսկ խախտելով հարյուրամյա ավանդույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ