Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել պետության ղեկավար Ֆրանսուա Օլանդի նստավայրի պաշտպանությունը ահաբեկչական գործողությունների լուրջ վտանգի հետ կապված: Այդ մասին հայտնում է RTL ռադիոկայանը` վկայակոչելով Փարիզի ոստիկանության ներքին հրահանգը, տեղեկացնում է Life-ը:
Հետախուզական ծառայության տվյալներով, մահապարտ ահաբեկիչները կարող են Ելիսեյան պալատի ուղղությամբ գրոհ կազմակերպել: Այդ կապակցությամբ հանձնարարական է տրվել անցակետերում երկուական աշխատակից կանգնեցնել, ոչ թե մեկական, ինչպես նախկինում էր, եւ իրավապահներին զինել գնդացիր ատրճանակներով: