News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը համաներում հայտարարելու հարցը քննարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հանրային խորհրդից NEWS.am_ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստի ժաանակ նշվել է, որ Հանրային խորհուրդը գրավոր եւ բանավոր դիմումներ է ստացել մի խումբ քաղաքացիներից եւ հասարակական կազմակերպություններից` դիմելու ՀՀ նախագահին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:

Խորհրդի անդամները քննարկել են համաներում հայտարարելու անհրաժեշտությունը` այդ թվում եւ հուլիսյան դեպքերի հետ կապված:

Մասնավորապես, քննարկվել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Հանրային խորհուրդը համաներման հարցը քննարկել է նաեւ հասարակության շրջանում հատկապես հուլիսյան դեպքերից հետո առկա լարվածության թուլացման, հասարակական համերաշխության մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից, որի պայմաններում կապահովվի նաեւ նոր կառավարության արդյունավետ գործունեությունը:

Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ:

Օրակարգի մյուս հարցը վերաբերել է «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին եւ դրա շուրջ քննարկումների իրականացմանը:

Օրակարգի հաջորդ հարցով ՀԽ անդամներ Գրիգոր Բադիրյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը, որոնք ԵԱՀԿ դիտորդական առաքելության շրջանակներում Հանրային խորհրդի կողմից գործուղվել էին Ռուսաստանի Դաշնություն` որպես դիտորդ մասնակցելու ՌԴ պետդումայի ընտրություններին, գործընկերներին են ներկայացրել տեղեկատվություն ընտրությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
Ամենաշատ