News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Հանրային խորհրդի անդամները տպավորված են վարչապետի նոր մոտեցումներով ու նախաձեռնություններով: Այս մասին նշվել է սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստի ժամանակ:

Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հանդիպմանը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսությանն առնչվող բազմաթիվ հարցեր ու առաջարկներ, որոնք բազմիցս քննարկվել են Հանրային խորհրդում:

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ՀԽ տնտեսական հարցերով աշխատանքային խմբի անդամները, գործընկերներին ներկայացնելով հանդիպման արդյունքները, նշել են, որ տպավորված են վարչապետի նոր մոտեցումներով ու նախաձեռնություններով՝ ուղղված ՀՀ կառավարության եւ պետական ապարատի գործունեության կազմակերպմանը, տնտեսության վերականգնման, տնտեսության առանձին ճյուղերի կառավարման եւ խնդիրների ձեւակերպմանը:

Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարել վարչապետի եւ կառավարության անդամների հետ պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում կբարձրացվեն ոչ միայն տնտեսությանն, այլեւ սոցիալական, կրթական-գիտական, բնապահպանական, մշակութային եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Խորհրդի անդամները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը կնպաստի հանրությանը հուզող խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաեւ նոր ծրագրերի ու առաջարկների արդյունավետ իրականացմանը:

Հանրային խորհուրդը նաեւ հայտարարել է, որ մշտապես կհետեւի կառավարության աշխատանքներին եւ ծրագրերի կատարման ընթացքին, կապահովի հանրության լայն շրջանակների մասնակցությունը կառավարության գործունեությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ