News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Վանաձորում է գրանցվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուն քաղաքացիների պատրաստ լինելու, ըստ էության, ամենաբարձր ցուցանիշը. հարցվածների 86,8 տոկոսը կմասնակցի ընտրություններին: Այս մասին վկայում է սեպտեմբերի 23-28-ին Վանաձորում միջազգային սոցիոլոգիական Gallup International ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցչության անցկացրած հարցումը:

Հարցին՝ կմասնակցե՞ք հոկտեմբերի 2-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների եւ ավագանու ընտրություններին, հարցվածների 86,8 տոկոսը նշել է, որ կմասնակցի, «ոչ» է ասել 8,7 տոկոսը, 4,5 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

«Հաջորդ հարցն այսպես էր ձեւակերպված՝ ո՞ր կուսակցությանը կտաք ձեր ձայնը: «Ոչ մի»՝ նշել է պատասխանողների 2,3 տոկոսը, 29,8 տոկոսը պատասխանելուց հրաժարվել է, 20,9 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել: Պատասխանողներից 0,4 տոկոսը նշել է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 2,7 տոկոսը՝ «Հայակական վերածնունդ», Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր ձայնը կտա 30,3 տոկոսը, Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ 2,3 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսին՝ 0,2 տոկոսը, «Միասնություն» կուսակցությանը՝  0,8 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝  6,9 տոկոսը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 3,9 տոկոսը»,- նշել է Gallup International-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ