News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար իրականացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակներում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են  բոնուսային միավորներ:

Յունիբանկից NEWS.am-ին հայտնում են, որ քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի: Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում եւ արտերկրում Յունիբանկի VISA եւ ArCa քարտերով կանխիկ եւ անկանխիկ ձեւով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաեւ հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջեւ եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:Առաջին խաղարկությունը բանկը կանցկացնի այս տարվա հոկտեմբերին:

«Յունիբանկը» մշտապես իրականացնում է իր հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր եւ խթանում է քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով լոյալության շահավետ եւ պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները եւ գումար փոխանցում քարտային հաշվին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ