News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փորձաքննությունների ազգային բյուրոյում գիտագործական բազա է բացվել:

Փորձաքննությունների ազգային բյուրոյից NEWS.am-ին հայտնում են, որ Բյուրոյում տեղի է ունեցել Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գիտագործնական բազայի բացումը՝ երկու ամբիոնների գծով (դատական բժշկության եւ բժշկական գենետիկայի): Հատկանշական է, որ տվյալ բազան բացվել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի միջեւ 2016թ. ապրիլին ստորագրված պայմանագրի շրջանակներում: Միջոցառումը, որին ներկա էին ԵՊԲՀ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի վարիչ,պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն,պրոֆեսոր Թամարա Սարգսյանը եւ այլ աշխատակիցներ, բացել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Նա նշել է, որ բազայի բացման հիմնական նպատակներն են գիտական նախագծերի համատեղ իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, փորձագիտությունների եւ հետազոտությունների անցկացմանն առնչվող խորհրդատվությունը, ինչը կնպաստի դրանց որակի բարձրացմանը տվյալ մասնագիտություններով: ԵՊԲՀ լավագույն դասախոսներն ու պրոֆեսորները կմասնակցեն այդ աշխատանքներին: Նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը նաեւ թունաբանության եւ մի շարք այլ բժշկակենսաբանական բնագավառներում: Ի շահ ընդհանուր գործի նախատեսվում է օգտագործել Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյում առկա ամենաժամանակակից սարքավորումները, ինչը նաեւ ԵՊԲՀ ուսանողների համար համապատասխան մասնագիտությունների գծով գործնական պարապմունքների կազմակերպման կարեւոր օղակ կդառնա:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու՝ Լանա Մշեցյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ